Armenpress.am-ը գրում է.

Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող ավազի հանքերի չարաշահումների հետ կապված նյութերն ուղարկվել են պետական վերահսկողական ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ իր գործունեության ընթացքում հայտնաբերվել են գույքի չարաշահումներ, ապօրինի տնօրինումներ։ «Կադաստրի կոմիտեն բոլոր բացահայտումները, որոնցում կան դիրքի չարաշահման ռիսկեր, ուղարկվում են իրավապահ մարմիններ: Կոմիտեն սեփականության իրավունքի երաշխավորն է հանրապետությունում, և մեր մոտեցումն է, որ մենք զերծ պետք է լինենք բացահայտումների մասին բարձրաձայնելուց: Դեպքերը բազմաթիվ են՝ կան և հայտնի, և անհայտ անուններ»,-նշեց նա:

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անակնկալ Արարատի մարզի Ռանչպար գյուղ էր այցելել, որից հետո  անդրադարձել էր գյուղում «ավազի հանքերի անխնա եւ անտրամաբանական» շահագործմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել