Panorama.am-ը գրում է.

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ տիար Աշոտ Ղուլյանի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիար Վլադիմիր Վարդանյանի:

Արցախյան պատվիրակությունը Հայաստան էր ժամանել Հայաստանի և Արցախի ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի առիթով:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջխորհրդարանական այս հանդիպումները, որոնց ընթացքում համատեղ քննարկվում են Արցախի առջև ծառացած հարցեր, որպեսզի միասնական ջանքերով հաղթահարվեն բոլոր մարտահրավերները, պաշտպանվեն արցախահայության արդար իրավունքները և գտնվեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ: Այդ գործընթացում Նորին Սրբությունը հրամայական է  նկատել միասնականությունը և համագործակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել