Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ն, արգելելով թռիչքները դեպի Վենեսուելա, ոչ միայն վենեսուելացիներին է վնասել, այլև ինքն իրեն: 

Ինչպես նշում է РИА Новости-ն, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

«Ո՞վ է թռչում այդ չվերթներով՝ վենեսուելացիները, որոնք ԱՄՆ-ում և Վենեսուելայում են ապրում, վենեսուելացիները, որոնք ԱՄՆ-ում բիզնես, հարազատներ կամ Միացյալ Նահանգներում բնակության իրավունք ունեն և պարբերաբար այնտեղ են մեկնում: Բացի այդ՝ խոսքն ամերիկացիների և այլ երկրների քաղաքացիների մասին է, որոնք Վենեսուելա են եկել կամ ԱՄՆ են մեկնել: Այդ թռիչքները դադարեցնելով՝ նրանք այդ վենեսուելացիներին են վնաս հասցրել», - ասել է Մադուրոն:

Նախագահը հավելել է, որ ամերիկյան կողմը նման որոշմամբ ինքն իրեն էլ է վնասել:

«Ի՞նչ ստացավ Թրամփի կառավարությունը՝ այդ թռիչքներն արգելելով. ոչինչ: Նրանք վնասեցին իրենք իրենց և այն քաղաքացիներին, որոնք ազատ տեղաշարժի իրավունք ունեին: Դո՛նալդ Թրամփ, Դուք ագրեսոր եք: Դուք հարձակում եք գործել վենեսուելացիների և ամբողջ աշխարհի քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ:Որտե՞ղ է ազատությունը, Դո՛նալդ Թրամփը, այն ազատությունը, որի մասին հրապարակավ հայտարարում եք», - հավելել է Մադուրոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել