Երևանի ամենատարօրինակ անունը կրող Գյուլիքեխվյան փողոցում շատ խորհրդանշական իրադարձություններ են տեղի ունենում: Այս օրերին այդ տարօրինակ անունը կրող փողոցի տարբեր մայթերին հավաքվում են ատելության գեներացիայի զոհերը: Երկու կողմում հայեր են, ՀՀ քաղաքացիներ, բայց ագրեսիվ ու իրար նկատմամբ անզիջում տրամադրված մարդիկ: Արդեն մեկ տարի է, ինչ մեր հասարակությունում կա անդունդի խորության պառակտում: Պառակտումը իջել է ընկերների, ընտանիքների մակարդակի: Մարդիկ, ովքեր մեկ տարի առաջ միմյանց նկատմամբ բարեհամբույր էին, բարեհաճ, իրար պարտքով փող էին տալիս ու վերցնում, միասին գնում էին քաղաքից դուրս, այսօր պատրաստ են իրար կոկորդ կրծել: 

Գյուլիքեխվյան փողոցն արտացոլում է մեր հասարակության ամենավտանգավոր խնդիրը՝ աննպատակ գեներացված ատելությունը, որը սպառնում է մեծ պայթյունի վերածվել:

Ի՞նչ կաներ հմուտ կառավարիչը, ով որևէ պատասխանատվություն է զգում ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Կլիցքաթափեր այս լարվածությունը:

Ի՞նչ կանի մեր իշխանությունը... Չգիտեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել