«Ինչո՞վ է զբաղված ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, երբ զինվորական մեքենաների վթարի հետևանքով հերթական զոհն ենք ունեցել:

2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճա­նապարհին ավտովթար էր եղել. 4 զինվոր էր. մահացել, իսկ մյուս զին­վորները տարբեր աստիճանի վնաս­վածքներով տեղափոխվել, էին հի­վանդանոց: 

Հրապարակվել էր այն մասին, որ մեքենան շահագործման ենթակա չի եղել: Դեպքից հետո ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոն­յաներ ազատվեցին պաշտոնից: Այս դեպքով դեռևս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել է թե՝ բավարարվեցին միայն ազա­տումներով: Այս դեպքից որոշ ժամա­նակ անց՝ ապրիլի 13-ին, Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին էլ մեկ այլ վթար էր եղել, ինչի հետևանքով 18 զինծառայող հոսպիտալացվել էր: 

Ու մինչ իրավապահները քննում են այս գործը, երեկ հերթական դեպքն է տեղի ունեցել: Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ N զորամասի զորավարժության անց­կացման շրջանում, ըստ նախնական տվյալների, մարտական մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոն­ները խախտելու, «Ուռալ-4310» ավ­տոմեքենայի կողաշրջվելու հետև­անքով ավտոմեքենայի հաշվարկի հրամանատար, պարտադիր ժամկե­տային զինծառայող, կրտսեր սեր­ժանտ Արարատ Խեչումյանը ստա­ցած վնասվածքներից մահացել է: 

Այս իրավիճակում բազմիցս բարձրաձայնվել է այն մասին, որ ՊՆ մե­քենաները տալիս են անփորձ պար­տադիր ժամկետային զինառայողներին և նրանց կյանքը դնում հարվա­ծի տակ: Իսկ թե ով պետք է պա­տասխան տա այս իրավիճակի հա­մար, և ինչու ՊՆ-ն այս դեպքերից դասեր չի քաղում և առավել փորձա­ռու վարողների մեքենաները չի վս­տահում, պարզ չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել