Panorama.am-ը գրում է․

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համագործակցությունն է սկսել երաժշտական միջազգային Only Stage գործակալության հետ։ Այսուհետև միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage գործակալությունը։ Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեցտարի աճող միջազգային համբավը, դասական երաժշտության հեղինակավոր հարթակներում ձեռք բերած մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը, արտասահմանյան բազմաթիվ հրավերները հասցրել են գրավել նաև միջազգային գործակալությունների ուշադրությունը, իսկ Only Stage-ը եղավ առաջիններից, որը ցանկություն հայտնեց համաշխարհային հարթակում ներկայացնել նվագախումբը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել