Armenpress.am-ը գրում է.

Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին ոգևորված է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թրեյսին ասաց մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում:

«Գործընթացը ոգևորիչ է, քանի որ բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում մենք նկատել ենք շփման գծում բռնությունների կրճատում ու այլ դրական ազդակներ»,- ասաց Թրեյսին:

Դեսպանը հայտնեց, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հաջորդ հանդիպումների վերաբերյալ հրապարակելու որևէ տեղեկություն չունի:

Մայիսի 14ին լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար ԶոհրաբՄնացականյանը հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանհաջորդ վայրը, հավանաբար, կլինի ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել