Complex պորտալը կազմել է 2019 թվականի ամառվա ամենասպասված ֆիլմերի ցուցակը: Առավել կարևոր կինոնկարների ցանկում, որոնք կցուցադրվեն մայիսին, ներառել են «Ջոն Ուիքի» երրորդ մասը, «Վառվի՛ր, վառվի՛ր պայծառ» թրիլլերը, Օլիվիա Ուայլդի «Կրթություն» առաջին լիամետրաժ կինոն և «Մա» սարսափֆիլմը:

Հունիսին լրագրողները խորհուրդ են տալիս են դիտել այնպիսի ժապավեններ, ինչպիսիք են՝ «Իքս մարդիկ. թուխ Ֆենիքսը», «Սևազգեստ մարդիկ. ինտերնեշնլ», «Շաֆթ», «Մեռածները չեն մահանում» և «Մանկական խաղեր» կինոնկարները: Բացի այդ՝ ցուցակում տեղ է գտել «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմի չորրորդ մասը, որի համաշխարհային պրեմիերան պլանավորված է հունիսի 21-ին: Հուլիսին կցուցադրվեն Արի Ասթերի «Արևադարձ» աշխատանքը, «Սարդ-մարդը. տնից հեռու» գերհերոսական ֆրանշիզայի շարունակությունը, «Առյուծ արքայի» ռեմեյքը և Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» նոր նախագիծը:

Օգոստոսի առավել շատ սպասվող ֆիլմերի թվում հայտնվել են «Ֆորսաժ. Հոբս և Շոու» և «Լավ տղաներ» ժապավենները: Ցուցակում նաև տեղ է գտել «Նա 2» հորորը, որը էկրան կբարձրանա սեպտեմբերին: 2018 թվականի դեկտեմբերին The Guardian թերթն ընտրել էր 2019 թվականի 50 ամենասպասված ֆիլմերը: Վարկանիշի առաջատարների եռյակում հայտնվել են Մայքլ Ուինթերբոթոմի «Ժլատություն», Ֆրենսիս Լիի «Ամոնիտ» և Քեն Լոուչի «Ների՛ր, մենք ձանձրանում էինք» ֆիլմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել