Նեպալցին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 23-րդ անգամ բարձրանալով Էվերեստ լեռը: Այդ մասին մայիսի 15-ին հայտնել է Kyodo գործակալությունը:

Տեղի իշխանությունները հայտնել են, որ 49-ամյա Կամի Ռիտան Ջոմոլունգմայի կատարին, որի բարձրությունը կազմում է 8848 մետր, հասել է տեղական ժամանակով ժամը 07:50-ին (Երեւանի ժամանակով 06:05-ին): Լեռնագագաթ ուղևորվելուց առաջ Ռիտան հայտնել է, որ պլանավորում է կանգ առնել 25-րդ վերելքից հետո: Կամի Ռիտան առաջին անգամ Էվերեստ է բարձրացել 1994 թվականին, իր վերջին վերելքը նա կատարել էր 2018 թվականի մայիսի 16-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել