ԱՄՆ Ալաբամա նահանգի օրենսդիրները հաստատել են աբորտն արգելող օրենքը, որը բացառություն չի անում նաև բռնաբարության և ինցեստի դեպքերի համար: Եթե այն ստորագրվի նահանգապետի կողմից, ապա փաստաթուղթը կդառնա Միացյալ Նահանգներում նմանատիպ օրենքներից խստագույնը, հաղորդում է Reuters-ը:

Նշվում է, որ կողմ է քվերակել 25 սենատոր, դեմ՝ վեցը: Ալաբամայում ցանկացած ժամկետի հղիության կասեցումը մտադիր են հանցագործություն համարել: Միակ բացառությունը կարող է լինել ապագա մոր կյանքին և առողջությանը սպառնալիքի առկայության դեպքում:

Image result for В Алабаме проголосовали за жесточайший запрет абортов

Օրենքի համաձայն՝ նման գործողություն կատարած բժիշկներին 10-99 տարի ազատազրկում է սպառնում: Կանանց, ովքեր ընդհատել են հղիությունը, չեն պատրաստվում պատժել:

Աբորտի արգելքը քննարկվում է ԱՄՆ 16 նահանգների օրենսդիր մարմիններում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել