Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական ՊՍԺ-ն սկսում է կտրուկ քայլեր ձեռնարկել թիմի առաջատարներից մեկին՝ Կիլիան Մբապեին Փարիզում պահելու համար:

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը ցանկանում է երկարաձգել Մբապեի հետ գործող պայմանագիրը: Աշխարհի չեմպիոնը փարիզցիների հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականը:

Նշվում է, որ կողմերն արդեն սկսել են բանակցությունները, սակայն դեռևս չեն կարողանում ընդհանուր համաձայնության գալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել