Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը դադարեցրել Է Իրաքի զինված ուժերի վարժեցման եւ ուսուցման առաքելությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press գործակալությունը: Նշվում Է, որ Բեռլինն այդ որոշումը կայացրել Է մերձավորարեւելյան տարածաշրջանում ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ առաջացած լարվածության պատճառով:

Գերատեսչությունում նշել են, որ Գերմանիան նման որոշումներ ընդունելիս «կողմնորոշվում Է տարածաշրջանում իր գործընկերներով»: «Ոչ մի կոնկրետ սպառնալիք չկա»,- նշել Է նախարարության ներկայացուցիչ Ենս Ֆլոսդորֆը: Ըստ որում նա հավելել Է, որ առաքելությունը կարող Է վերսկսվել մի քանի օրվա ընթացքում: Գործակալությունը հիշեցնում Է, որ ներկայում Իրաքում տեղաբաշխված Է 160 գերմանացի զինծառայող, որոնցից 60-ն զբաղվում Է իրաքյան ուժերի պատրաստմամբ Բաղդադից դեպի հյուսիս գտնվող ռազմակայանում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել