Armdaily.am-ը գրում է.

Ցուցարարները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը և բացատրություն են պահանջում, թե ինչպես է ստացվում, որ նախկին գյուղապետն Զարզանդ Գրիգորյանը, ում լիազորությունները դադարեցվել են ընթացիկ տարվա փետրվար ամսին, գնում է աշխատանքի։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում ցուցարարները նշեցին, որ նախկին գյուղապետն հիմա գնում է աշխատանքի, ոնց աշխատել է նախկինում. «Գյուղապետի պաշտոնակատար ունեինք, մինչև  այդ ինքն էր նստում, բայց հիմա արդեն Գրիգորյանն է նստում, տեղեկանքների վրա իր անուն ազգանունն է գրված ու իր ստորագրությունն է։ Անցած անգամ եկել էինք կառավարության շենք այս հարցով, եթե իր աշխատանքը կասեցված է, ո՞նց է գնում աշխատանքի»։

Նրանց խոսքով Երևան-Արմավիր ճանապարհը փակ է. «Արշալույսի գյուղացիների հետ Տարոնիկ գյուղի բնակիչները Երևան-Արմավիր մայրուղին փակել են, հիմա էլ շարունակում է փակ մնալ։ Գիրգորյանը նորից սկսել է շանտաժները, տույժ-տուգանքները, գնացել է ոստիկանություն բողոք-դիմում է գրել, որ գյուղացիները՝ ցուցարարներից մի 30-40 հոգի, ուզում են իր ցորենի արտերը վառել։ Բայց նման բան չկա, Վանգա՞ն ա, որ գուշակություն ա անում։ Այնտեղ են ոստիկանները»։ 

Հարցին՝ որևէ պատասխան մինչ օրս տվե՞լ են, թե ինչպես է ստացվում, որ Գրիգորյանը աշխատանքի է գնում՝ պատասխանեցին.«Ոչ մի պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն, թե ինչպես է ստացվել, որ տեղեկանքների վրա իր անունն է նշված»։ 

Հիշեցնենք, որ Զարզանդ Գրիգորյանը Մանվել Գրիգորյան եղբորորդին է։ Եվ մինչ լիազորությունների դադարեցնելը հայտարարել էր, որ մտադրություն չունի հրաժարական ներկայացնել և որ իրեն Փաշինյանն է պահում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել