Մայիսի 15-ին, ժամը 00:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատ գյուղի Գրիբոյեդով և Արարատյան փողոցների խաչմերուկում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ն.Ն., ծնված 1988 թ.) բախվել է «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ-ին պատկանող կայանած «JCB» մակնիշի էքսկավատորին (վարորդ` Տ.Ղ., ծնված 1978 թ.):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ն.Ն.-ն քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել