Գերմանիայի կառավարությունից շնորհավորանքներ ենք ստացել։ Կյանքում չեք գուշակի, թե ինչի համար։ Ասե՞մ։ 21 զրահապատ մարտական մեքենա ենք «արդյունավետ կրճատել»։ Հասկանում եք, չէ՞, ինչ է տեղի ունենում։ Ռազմական տեխնիկա ենք ոչնչացնում։ Այ քեզ խաղաղասիրություն…

Մի քանի օր առաջ Արցախում էի։ Ահագին զինվորականների հետ եմ հանդիպել։ Բոլորը խիստ անհանգիստ էին. առաջնագծում ադրբեջանցիները մեր դիրքերին հարող շատ մոտ տարածքներում ամրաշինություններ են կառուցում։ Այնքան կապիտալ և վտանգավոր, որ մեր մարտական դիրքերից շատերի մատակարարումը կարող է անհնար դառնա, իսկ որոշ դիրքեր էլ ընդհանրապես կարող է կորցնենք։ Նկարներ էլ եմ տեսել։ Դա, այսպես կոչված, «վերելակային» պայմանավորվածությունների արդյունքն է։

Ու ահա դրան զուգահեռ Հայաստանում զրահապատ մարտական մեքենաներ են ոչնչացվում։ Ի՞նչ գնահատական կտաք սրան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել