Panorama.am-ը գրում է.

Ամերիկյան Matador Network կայքը, որը մասնագիտացած է զբոսաշրջության, մշակույթի ուղղությամբ, հոդված է նվիրել Հայաստանին՝ որպես լավագույն այցելության վայր այս ամռանը՝ այն վերնագրելով «Հայաստանն ամենահիասքանչ վայրն է, որ  կարող եք այցելել այս ամռանը»։

Հոդվածում նշվում է, որ Ասիան այս ամռան ամենահայտնի ուղղություններից է, իսկ Հայաստանը, որը զբաղեցնում է յուրահատուկ մշակութային տարածք, որն ամբողջությամբ ոչ ասիական է, ոչ եվրոպական, աշխարհում ամենագեղատեսիլ վայրերից է։

«Եթե ցանկանում եք, որ Ձեր հաջորդ արձակուրդը լինի իսկապես յուրահատուկ, ապա պետք է այցելեք Հայաստան։ Բացի այն փաստը, որ Քարդաշյաններն հայ են, ինչն ամենևին էլ երկրի մեղքը չէ, երկիրը հիմնականում հայտնի չէ։ Անկախ նրանից, այցելում եք լեռնային ցնցող լանդշաֆտներ, համտեսում եք հին ու համեղ խոհանոցը կամ ծանոթանում հարուստ պատմությանը, չեք զղջա՝ Հայաստանը դարձնելով Ձեր առաջին կանգառը Հարավային Կովկասում»,-ասվում է հոդվածում ու ներկայացվում Հայաստանի հին պատմությունն ու գեղեցիկ ավանդույթները։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել