Մենք սովոր ենք կարծել, որ շաքարավազը վնասակար է առողջության համար, և այն պետք է վերացնել սննդակարգից։ Սակայն վերջերս բրիտանացի գիտնականները հետազոտություն են իրականացրել և ապացուցել, որ քիչ քանակությամբ շաքարավազը կարող է օգտակար լինել։

Բրիտանական Ուորիկի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ մեկ գդալ շաքարավազը կարող է բարձրացնել կենտրոնացվածությունը, ուշադրությունը և անգամ տրամադրությունը։ Նրանք հետազոտվողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խումբը քիչ քանակությամբ շաքարավազ պարունակող ըմպելիքն է խմել, իսկ երկրորդ խումբն՝ արհեստական քաղցրացուցիչով հարստացված ըմպելիքներ, որից հետո նրանց խնդրել են հիշողությունը ստուգող առաջադրանքներ կատարել։

Ինչպես պարզվել է, շաքարավազը, ի տարբերություն արհեստական քաղցրացուցիչների, կարգավորում է մարդու հիշողությունը, տրամադրությունը և կենտրոնացվածությունը։ Բացի այդ՝ քիչ քանակությամբ շաքարավազը մեծացնում է նաև երիտասարդների արդյունավետությունը և աշխատասիրությունը։

Գիտնականները տվյալ երևույթը բացատրում են այն հանգամանքով, որ գլյուկոզայի առաջացրած էներգիան ստիպում է մարդկանց ավելի մոտիվացվել։

Գիտնականները կարծում են, որ ստացված արդյունքը կարող է օգնել մարդկանց կազմել նոր սննդակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր կլինի բարձրացնել արդյունավետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել