Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Հոֆենհայմի» հետ:

հայ ֆուտբոլիստը լայնածավալ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքին.

- Սարգիս, ինչպե՞ս սստացվեց տեղափոխությունը «Հոֆենհայմ»:

- «Հոֆենհայմի» ներկայացուցիչները վաղուց էին հետևում իմ խաղին և արդեն 2 ամիս առաջ կապվել էին ինձ հետ:

Բնականաբար, քանի դեռ մրցաշրջանի ավարտին դեռ շատ ժամանակ կար, տեղափոխությունն անհնար էր: Այդ պատճառով միայն հիմա հնարավոր եղավ հայտարարել տրանսֆերի մասին:

- Դուք դարձաք երկրորդ հայ ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանից հետո, ով պայմանագիր է ստորագրում Բունդեսլիգայում հանդես եկող ակումբի հետ: Ի՞նչ զգացողություններ ունեք:

- Շատ հպարտ եմ, հատկապես, երբ հիշում եմ անցած ճանապարհս: Դեռ երկու տարի առաջ խաղում էի գերմանական 4-րդ Բունդեսլիգայում, բայց երկու շատ լավ տարի անցկացրի «Յան Ռեգենսբուրգում» և հիմա այստեղ եմ: Պետք է ամեն ինչ, որ նորանոր հաջողությունների հասնեմ իմ նոր ակումբում և իմ խաղով ուրախացնեմ հայ երկրպագուներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել