Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 14-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 11-րդ փողոցում առվակի մեջ մարդու գանգ կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ջանիկ Մարությանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված փողոցի 28 տան դիմաց անցնող առվակում հայտնաբերել են մարդու գանգը և այն ոստիկանութան Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Անահիտ Միքայելյանի որոշմամբ փաթեթասվորվել և ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության՝ պարզելու համար գանգը արական թե իգական սեռի է պատկանում:

Փաստի առթիվ հետաքննիչ Ա. Միքայելյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել