Tert.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր  Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ  «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նախնական դատական նիստից հետ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ իրենք այն քչերից են, որ պնդում են, որ զոհվածների մահվան հանգամանքները պետք է քննել:

«Ոչ մեկն իրավունք չունի ասելու, որ «Մարտի մեկի» գործն ամբողջությամբ բացահայտված է, մինչև բոլոր մահերը պարզված չլինեն»,-ասաց նա:

«Չերեմուխայի արդյունքում մարդիկ ստացել են վնասվածքներ, և նաև զոհվածներ են եղել, բայց երբ մենք խոսում ենք ուժի անհամաչափ կիրառման մասին, մենք խոսում ենք հետևյալի մասին. ինչ է հրահանգվել, ինչպիսի ուժի կիրառման մասին է եղել հրահանգը, և արդյոք այդ հրահանգը եղել է համաչափ ստեղծված իրավիճակին, թե ոչ, և այդ առումով մինչ հիմա հայտնի չէ՝ այս զոհվածների մահվան համար մեղավորներն ովքեր են, որ կողմից են եղել այդ կրակոցները:

Բացի չերեմուխայից մահացած անձանցից, մնացածի մահվան հանգամանքները ընդհանրապես որևէ չափով պարզված չեն, թե որ կողմից է այդ մահը պատճառվել: Մենք ասում ենք, որ ոնց կարելի է ասել, որ պետությունը կիրառել է անհամաչափ ուժ այն դեպքում, երբ 187 մարմնական վնասվածք ստացած ոստիկաններ են եղել և 32 քաղաքացի»,-ասաց նա:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ԱՀ 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի դատարան գալուն՝ Հայկ Ալումյանը նշեց, որ նրանք կգան, սակայն չգիտի, թե երբ: «Ես չգիտեմ, թե իրենք երբ կկարողանան գալ, համապատասխան չեմ կարող ասել, թե իրենք կգան մինչև այս քննության ավարտը, թե ոչ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է դատավորի ճնշված լինելու հոգեվիճակին և դատավորի կողմից դրան հակադարձելուն, Հայկ Ալումյանը նշեց. «Իսկ դուք հիմա պատկերացրեք, որ այն դատավոր Հրաչին մեկը հարցներ, թե մեկը քեզ վրա ճնշում գործադրել է, թե ոչ, իհարկե նա ասելու էր` ոչ: Այն դատավորը, որի նկատմամբ ճնշում է գործադրվում, ամենաքիչն է հակված ասելու, որ իր նկատմամբ ճնշում է գործադրվում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել