Գերմանիայի դեսպանությունը Գերմանիայի դաշնային կառավարության անունից շնորհավորում է Հայաստանին՝ 21 զրահապատ մարտական մեքենաների արդյունավետ կրճատման առիթով: Այս ջանքերի շնորհիվ Հայաստանն այլևս կպահպանի զրահապատ մարտական մեքենաների՝ Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրով Treaty on Conventional Forces in Europe (CFE Treaty) ամրագրված սահմանաքանակը: Այս պայմանագիրը Եվրոպայում և Հարավային Կովկասում անվտանգության ապահովման կարևորագույն հիմնասյուներից է:

 Կրճատումը հնարավոր է դարձել ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության հիմնադրամի ծրագրով և Գերմանիայի՝ որպես գլխավոր իրականացնող երկրի մասնակցությամբ: Գերմանիան այս ծրագրին տրամադրել է ավելի քան 1մլն եվրո և պատրաստ է պայմանագրի անդամ այլ երկրների նույնպես աջակցել Եվրոպայում կոնվենցիոնալ զինված ուժերի պայմանագրի դրույթների լիարժեք իրականացման հարցում:

 Գերմանիայի դեսպանությունն այժմ կհետևի հիմնադրամի ծրագրի մնացած քայլերի իրականացմանը, ինչը մասնավորապես ենթադրում է 140 զրահապատ մեքենաների ապառազմականացում, ապամոնտաժում և վնասազերծում, ինչպես նաև Պատերազմի պայթուցիկ մնացուկների և ականների ռիսկերի վերաբերյալ կրթական ստորաբաժանման (Explosive Remnants of War and Mine Risk Education (ERW/MRE) capability) հիմնում Հայաստանի մարդասիրական ականազերծման և փորձագիտության կենտրոնում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել