Factor.am-ը գրում է.

Մարտի 1-ի գործով Սահմանադրական կարգը տապալելու և խոշոր չափով կաշառք ստանալու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, հորն առաջադրված մեղադրանքները որակում է ոչ միայն քաղաքական, այլ նաև անձնական հետապնդում։ Այս մասին այսօր դատարանում Factor.am-ի հետ զրույցում ասաց Քոչարյանի որդին։ Անդրադառնալով այն հայտարարություններին, թե իրենց աջակիցներից շատերը դատարան են եկել, քանի որ դրա դիմաց վարձատրվում եմ, Լևոն Քոչարյանն արձագանքեց․ «Բացառվում է նման բան»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել