Մանկական ճարպակալման վտանգը մեծ է արհեստական կերակրվող կամ ոչ պարբերաբար կրծքով կերակրվող նորածինների մոտ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային բյուրոն:

«Որքան երկար է երեխան կրծքով կերակրվում, այնքան ավելի պաշտպանված է ճարպակալման վտանգից»,- հայտարարել է ԱՀԿ ԵՏԲ ոչ վարակիչ հիվանդությունների և կյանքի բոլոր փուլերում առողջության ամրապնդման բաժնի տնօրենը:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Եվրոպայում յուրաքանչյուր հինգերորդ երեխան տառապում է հավելյալ քաշից: Հաղորդվում է, որ հետազոտության մասնակից 21 երկրներում բնակվող ոչ դպրոցահասակ (6-9 տարեկան) 13.7 միլիոն երեխաներից գրեթե 400 հազարը տառապում է ծայրահեղ աստիճանի ճարպակալմամբ:

Ճարպակալման վտանգից խուսափելու համար ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կյանքի առաջին 6 ամիսներին երեխային բացառապես կրծքով կերակրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել