Թե կենդանակերպի նշանի ո՞ր նշաներն են հաջողակ ու հոգատայր մայրեր, կբացահատենք այստեղ: Ճիշտ է, մայրությունը լավ և վատ լինել չի կարող, սակայն կան մայրեր, ովքեր յուրահատուկ հոգատարություն ու ջերմություն են դրսևորում:

Ձուկ

Ձկներն առանձնահատուկ ուշադիր են երեխաների նկատմամբ: Ձկների երեխաները շատ զգացմունքային, հնարամիտ են և սիրում են այլ մարդկանց վերաբերվել սիրով ու հարգանքով: 

Ձուկ մայրիկները կարողանում են երեխաներին սովորեցնել, թե ինչպես պետք է հասնեն նպատակներին ու երազանքներն իրականություն դարձնեն: 

Խոյ

Խոյ մայրիկները հիշում են, թե երբ են երեխաների երաժշտական դասերը, սպորտի պարապմունքները, միջոցառումները և այլն: Նրանք ձգտում են, որ իրենց երեխաներն ավելի հաստատակամ լինեն ու չվախենան նորություններից: 

Երկվորյակ

Այս նշանի տակ ծնված մայրիկները բավական հետաքրքիր մարդիկ են: Նրանք երեխաների հետ կարող են խոսել ամեն ինչից: Նրանք երեխաներից գաղտնիքներ չունեն և, որպես կանոն, շատ լավ հաղորդակիցներ են ու գիտակ այն ամենից, ինչ կատարվում է աշխարհում:

Այն, ինչ նրանց յուրահատուկ է դարձնում, երեխաներին հասկանալու ունակությունն է՝ անկախ սեռից, տարիքից:

Այծեղջյուր

Այծեղջյուր մայրիկներն իրենց երեխաների համար ամեն ինչի են պատրաստ: Նրանք միշտ օգնում են երեխաներին: Նրանք մեծ ուշադրություն են դարձնում երեխաների դաստիարակությանը: 

Ցուլ 

Այս մայրիկները շատ հաբերատար են. այնքան համբերատար, որ կարծես սրբեր լինել: Սակայն մի՛ խաբվեք նրանց համբերատարությանը: Կարող են լինել համառ և բծախնդիր, ինչը շատ հաճախ խնդիրների է հանգեցնում:

Կշեռքներ

Նրանք վատ մայրիկներ չեն, քանի որ խաղաղասեր ու հավասարակշռված են: Նրանց տանը հարմոնիա է տիրում, իսկ երբ քույր ու եղբայր վիճում են, Կշեռք մայրիկն ամեն ինչ հարթում է:

Նրանք նախընտրում են իրենց երեխաների հետ ունենալ ընկերական հարաբերություններ:

Խեցգետին

Մայրիկները պաշտպանում և խնամում են երեխաներին: Երբեմն սա հասնում է աբսուրդի, բայց այլ կերպ նրանք չեն կարողանում: Խեցգետին մայրիկները միշտ երեխաների կողքին են, որպեսզի լսեն և աջակցեն նրանց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել