Կատակերգություն, դրամա, ողբերգություն. սրանք թատրոնային արվեստի երեք հավերժ ապրող ժանրերն են։ Սակայն թատրոնը, ինչպես և արվեստի մյուս տեսակները, մշտապես զարգանում են, նոր ուղղություններ են ի հայտ գալիս։

Ձեզ ենք ներկայացնում թատրոնի այն ուղղությունները, որոնք այնքան էլ տարածված չեն, սակայն իրենց յուրահատուկ առանձնահատկություններն ունեն։

Վոդևիլ

Վոդևիլը թեթև կատակերգական պիես է։ Դրանում բոլոր գործողությունները հիմնված են ինտրիգի վրա, որը պարզվում է վերջում։ Այն յուրօրինակ անեկդոտ է, որը բեմականացվում է բեմի վրա։ Վոդևիլի պարտադիր տարրերն են երաժշտությունը, երգերը, խոսքը, հիպերբոլությունը։

Վոդևիլը ֆրանսիական ուղղություն է, որը հայտնի է դարձել 17-րդ հարյուրամյակում։ Այն ժամանակ ներկայացումների գլխավոր դերակատարները գյուղացիներն էին, որոնք երգում էին, պարում և անգամ վիճում միմյանց հետ։

Վերբատիմ

Լատիներենից թարգմանաբար «վերբատիմ» նշանակում է «բառացի»։ Սա վավերագրական ուղղություն է, այսինքն՝ բաղկացած է իրական երկխոսություններից և մոնոլոգներից։ Համարվում է, որ այս տեխնիկան հոինել են Մեծ Բրիտանիայում, սակայն կա վարկած նաև, որ դրա հայրենիքը Ռուսաստանն է։ Վերբատիմի խումբը սկզբում փաստացի տեղեկատվություն է հավաքում, մշակում այն, ապա ներկայացնում բեմի վրա։ Ժամանակակից վերբատիմն անդրադառնում է հասարակության ներկայիս խնդիրներին։

Աբսուրդի թատրոն

Այս ուղղությունն ի հայտ է եկել Եվրոպայում 20-րդ դարի կեսերին։ Նման պիեսների հեղինակների գլխավոր խնդիրը հանդիսատեսին խնդիրների զգացողություն տալն է՝ վերացնելով դրանցից կարծրատիպերն ու շաբլոնները։ Սկզբում հանդիսատեսը չի հասկանում, թե ինչ է կատարվում բեմի վրա, սակայն երկխոսությունների, արարքների ու կերպարների վերլուծությունը ժամանակի ընթացքում տրամաբանություն ստեղծում են։

Քննադատները նշում են, որ բեմի վրա կատարվող աբսուրդը թույլ է տալիս հանդիսատեսին հենց գործողությունների ընթացքում փնտրել հանելուկների պատասխանները, ոչ թե պարզապես հետևել սցենարին, այլև փորձել լուծել այն։

Հեփենինգ

Սա ներկայացում է, որը տեղի է ունենում հենց հիմա և հենց այստեղ։ Ծնունդ է առել ԱՄՆ-ում նախորդ դարի 50-ական թվականներին։ Թատրոնի նման գործողություններում միախառնվում են պարը, երգը, գրականությունն ու գեղանկարչությունը։ Գլխավոր գործող կերպարը, որպես կանոն, մեկն է, ով ղեկավարում է ներկայացումը, սակայն ամբողջությամբ չի վերահսկում այն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել