Aysor.am-ը գրում է.

Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, ով դատարանի դիմաց էր՝ աջակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հարցին, արդյոք Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի, Վարդանյանն ասաց.

«Քոչարյանը որևէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց իբրև քաղաքացի՝ դուք եք որոշում՝ որ պահին, որտեղ լինեք»:

Դիտարկմանն էլ, թե ինչո՞ւ է դրսում և դատարանի դահլիճ չի մտնում, այնտեղ դատական նիստին հետևելու համար, Աղվան Վարդանյանն ասաց.

«Ոստիկանությունն ասաց, որ ազատ տեղ չկա, որ հետագայում լինի, տեսնեք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել