Tert.am-ը գրում է.

15։32

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանին ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և Արցախի Հանրապետության 2-րդ նախագահ Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությունը` Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հետ կապված։ 

Սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ երաշխավորները պետք է ներկայանան դատարան։ 

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյան էլ նշեց, որ կփորձի հասկանալ, թե երբ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը կարող են ներկայանալ դատարան: 

Գործը նախագահող դատավոր Գրիգորյանը որոշեց երաշխավորության վերաբերյալ քննարկումը հետաձգել մինչև երաշխավորների դատարան ներկայանալը։ 

Այս պահին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացնում են իրենց դիրքորոշումը, թե ինչու իրենց պաշտպանյալի խափանման միջոցը՝ կալանքը, պետք է փոխվի։

14։20

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում  է՝ կողմերը ներկայացնում են իրենց փաստարկները՝ խափանման միջոցի փոփոխության հետ կապված։ Մեղադրող կողմը ներկայացրեց իր դիրքորոշումը, սակայն պաշտպանական կողմը 20 րոպե դատարանից ընդմիջում խնդրեց՝ իրենց տեսակետը պատրաստելու համար։

13:15

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ Ռոբերտ Քոչարյանի նախնական դատական նիստին զուգահեռ Ավանի նստավայրի դատարանի բակում Ռոբերտ Քոչարյանի դեմ ու կողմ քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է։ 

Նրա աջակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ, ինչից հետո ոստիկանության ծառայողների կողմից շտապօգնություն հրավիրվեց։ Երիտասարդ կնոջն առաջին բուժօգնությունը ցուցաբերեցին շտապօգնության բրիգադի ծառայողները և առաջարկեցին գնալ հիվանդանոց՝ լրացուցիչ բուժզննության։

Քաղաքացին հրաժարվեց՝ նշելով,որ ինքնազգացողությունը լավանում է։ 


Նշենք,որ դատական նիստին զուգահեռ ընթացող բողոքի ակցիաները վերահսկվում են ոստիկանության ծառայողների կողմից, դատարանի բակը բազմամարդ է։

Ինչ վերաբերում է նիստերի դահլիճին,ապա այստեղ են գտնվում Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, կրտսեր որդին,ինչպես նաև Մարտի մեկի գործով տուժողի իրավահաջորդներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել