«ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողո­վ է ներկայացրել 2018 թվականի տա­րեկան հայտարարագիրը: Ներկայաց­ված հայտարարագրի համաձայն՝ Լևոն Յոլյանն անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:

Հայտարարագրում նշվել են տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին:

Ըստ հայտարարագրի՝ 2018թ. հարկա­յին տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 11 000 ԱՄՆ դոլար և 7 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հարկային տարվա վերջում 11 000 ԱՍՆ դոլարն այլևս առկա չի եղել:

Իսկ 7 500 000 ՀՀ դրամը հարկային տարվա վերջում կազմել է 2 000 000 ՀՀ դրամ:

Հայտարարատու պաշտոնատար ան­ձի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 17 893 95 ՀՀ դրամ:

Նշված հանրագումարից 10 393 958 ՀՀ դրամը գոյացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեց­ված այլ վճարումներից:

Նվիրատվության կամ օգնության կար­գով ստացված գույքը, դրամական մի­ջոցները ենթաբաժնում էլ նշվել է ստա­ցած 7 500 000 ՀՀ դրամ եկամտի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել