Հանցագործություններ կան բոլոր հասարակություններում, սակայն աշխարհի որոշ երկրներում դրանց մակարդակը չափազանց բարձր է։

Գվատեմալա

Գվատեմալան այսօր Սալվադորի և Հոնդուրասի հետ միասին մտնում է «նարկոեռանկյունու» մեջ։ Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի տվյալների՝ այս երեք երկրներում ազատ տեղաշարժվող հանցավոր խմբերի անդամների թիվը հասնում է 54 000 մարդու։ Որտեղ որ հայտնվում են նրանք, իրենց հետ տանում են սպանություններ ու մահ։ Ինչ վերաբերում է հենց Գվատեմալային, ապա այս պետությունը սպանությունների թվով 10-րդն է աշխարհում։ Գվատեմալայի ամենախոշոր հանցավոր խմբավորումներն են 18th Street Gang-ը և Mara Salvatrucha-ն, որը շարունակում է բարգավաճել, չնայած որ 2017-ի ապրիլին դրա առաջնորդին ձերբակալեցին։

Մեքսիկա

Վատագույն հնգյակում է հայտնվել նաև Մեքսիկան, որի երկու խոշորագույն կարտելներն են Los Zetas-ը և Sinaloa-ն։ 2017-ի հունվարին Sinaloa-ի ղեկավարներից մեկին արտաքսեցին ԱՄՆ, որտեղ էլ նա ազատազրկման ենթարկվեց, քանի որ Մեքսիկայում ոչ մի քրեակատարողական հիմնարկ ի վիճակի չէր լինում նրան պահելու։ ԱՄՆ-ի հետ սահմանային քաղաքներում ակտիվորեն գործում են նարկոկարտելներ, քանի որ ամերիկացիներն աշխարհում թմրամիջոցների հիմնական սպառողներն են։

Վենեսուելա

Կարակասը՝ Վենեսուելայի մայրաքաղաքը, «պատվավոր» առաջին հորիզոնականն է զբաղեցնում աշխարհում ամենաշատ սպանությունների թիվ ունեցող քաղաքների շարքում։ Այստեղ անհամար են հանցավոր խմբավորումների միջև բանդիտային խուլիգանությունները։ Բացի դրանից՝ երկրում լարված ոստիկանական իրավիճակ է. ըստ որոշ գնահատականների՝ Վենեսուելան գտնվում է հումանիտար աղետի եզրին։ Միայն Կարակասում ամեն տարի գրանցվում է սպանության ավելի քան 2600 դեպք, այսինքն՝ օրական միջինում 5 մարդ։

Հոնդուրաս

Հոնդուրասը՝ որպես վերոնշյալ նարկոեռանկյունու մի անդամ, լի է բռնությամբ, որոնք կապված են նարկոբանդաների հետ։ Ամենավտանգավոր շրջանները Հոնդուրասի և Գվատեմալայի հատվող տարածքներն են։ Պերուից և Կոլումբիայից կոկաինը ԱՄՆ է հասնում Գվատեմալայի և Հոնդուրասի միջոցով։

Սալվադոր

Սալվադորն արդեն երկար տարիներ կործանման եզրին է գտնվում. քաղաքացիական պատերազմը, աղքատությունն ու համատարած սովը բարենպաստ պայմաններ են ստեղծում նարկոկարտելների համար։ Կառավարութունն ամբողջապես կոռումպացված է։ Ոստիկանությունը պատշաճ չի աշխատում, իսկ եթե աշխատում է, ապա ավելի վատ, քան բանդաները։ Առաջին անգամը չէ, որ Սալվադորն այս ցուցակում առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Միջին տվյալներով՝ յուրաքանչյուր 100 հազար մարդու բաժին է հասնում 100 սպանություն։ Սալվադորի ամենասարսափելի բանդաներից մեկը Mara Salvatrucha-նէ, որն իր «թևերն» ունի նաև այլ երկրներում։ Դրա անդամների թիվը հասնում է մոտ 100 000-ի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել