«Հայաստանի դեղատներում մեծ պա­հանջարկ ունեցող և մարդկանց առողջու­թյան համար խիստ անհրաժեշտ դեղերի ոչ միայն դեֆիցիտ է պարբերաբար առա­ջանում, այլև գների բարձրացում: «ժողո­վուրդ» օրաթերթին դիմած քաղաքացի­ները այս անգամ դժգոհել են «Ամբենե» դեղամիջոցի և «Դոլգիտ» քսուքի դեֆի­ցիտից և բարձր գնից: 

Այսպես, պարզվում է«Ամբենե» դեղամիջոցը հանրապետու­թյան դեղատներից պարբերաբար և եր­կարատև բացակայում է: Նշենք, որ այս դեղամիջոցները նախատեսված են ող­նաշարային հիվանդությունների բուժման համար: 

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ նախորդ տարի «Ամբենե» դեղամիջոցի մեկ ամպու­լան վաճառվել է 1500 դրամով, իսկ վեր­ջերս այն քաղաքացիները գնել են 3000 դրամով: Իսկ, ահա, «Դոլգիտ» քսուքը նախորդ տարի ձեռք են բերել 4500 դրա­մով, մոտ օրերս՝ 8000 դրամով»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել