«Հայաստանում ոչխարի գլխաքանա­կը տարեցտարի պակասում է: Այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին՝ 660 հազար 100, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ՝ 638 հազար 257 գլուխ: Չնայած այս պաշտոնական թվերին՝ Գյուղատնտե­սության նախարարության անասնա­բուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը համոզված է, որ ոչխարի գլխա­քանակի պահանջված չափը «կայու­նանում է»:
«Ներկայումս քննարկվում է ոչխարաբուծությունը զարգացնելու վե­րաբերյալ ծրագիր: «Տոհմաբուծարան­ների ստեղծման ծրագիր ենք մշակել, որը կառավարության կողմից հավանու­թյան է արժանացել: Բացի այդ, Հայաս­տանում արոտները հիմնականում կտրտված են և հարմարեցված ոչխա­րաբուծությանը: Բայց մեծ ակտիվու­թյուն է նկատվում տնտեսվարողների կողմից»,-նկատեց Լ. Տեր-Իսահակյանը՝ հավելելով, որ Հայաստանից այս տարեսկզբից մինչև մայիսի 10-ի դրու­թյամբ արտահանվել է շուրջ 8500 գլուխ մանր եղջերավոր կենդանի: 

Նկատենք, որ 2018 թվականի ընթաց­քում Հայաստանից արտահանվել է 12 հազար 110 գլուխ մանր եղջերավոր կենդանի: 

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դե­պի հարևան Իրան, հայկական շուկա­յում առաջացավ գառան մսի դեֆիցիտ և ահռելի գնաճ:
Արդյունքում Հայաս­տանում կտրուկ նվազեց ոչխարի գլ­խաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչ­խարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Ի դեպ, այսօր էլ ոչխարի մսի գինը բավականին թանկ է՝ անցնում է 4 հազար դրամը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել