«Արցախյան հակամարտության թեմա­յով իրադարձությունները, կարծես թե, միտում ունեն նոր հուն տեղափոխվելու: Բանն այն է, որ վերջին օրերին Ադրբեջանն ավելացրել է ջանքերը, ինչպես սահմանին, այնպես էլ դիվանագիտա­կան ճակատում Հայաստանի նկատ­մամբ ճնշումներ գործադրելու իմաստով: 

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի՝ ներքին թեմաներով արհեստական խնդիրներ սրելը պայմանա­վորված է նրանով, որ Փաշինյանն արտաքին աշխարհին փորձում է համոզել, որ ներսում դեռևս լիքը խնդիրներ ու անելիքներ կան, և ինքը շատ զբաղված է դրանցով, իսկ արտաքին հարցերին՝ ՀՀ- ԵՄ, ՀՀ-Իրան, ՀՀ-Վրաստանն, ՀՀ-ՌԴ, Ար­ցախի հարցով բանակցություններ, կկա­րողանա զբաղվել միայն այս ներքին հարցերը կարգավորելուց հետո»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել