«Երևանի մետրոպոլիտե­նի աղմկահարույց գործը, որին մենք անդրադարձել էինք, և որից հետո ԱԱԾ-ն ստուգումներ սկսեց ու քրեա­կան գործ հարուցեց չարաշահումների փաստով, ակ­տիվ քննության փուլում է: 

ԱԱԾ-ն այս օրերին հար­ցաքննության է կանչում տարբեր վկաների, մետրո­պոլիտենի աշխատողների: Մեր տեղեկություններով, սակայն, հատկապես մետրո­պոլիտենի պատասխանա­տու աշխատողները, որոնք բավականին ինֆորմացիայի են տիրապետում, կաշկանդ­ված են, քանի որ մետրոպո­լիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը բոլոր աշխատողնե­րին ստիպում է ԱԱԾ հար­ցաքննության գնալ բացառապես իր փաստաբանի հետ և զգուշացնում ու սպառնում է ոչինչ չխոսել: 

Եվ իրապես, աշխատողները ԱԱԾ-ում կաշկանդվում են Յայլոյանի փաստաբանի ներկայությամբ ցուցմունք տալ ու հայտնել իրենց իմա­ցածը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել