««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հունիսի 15-ին արտահերթ համագումար անցկացնել Երևանի «Մարիոթ» հյուրա­նոցում: Ըստ մեր տեղեկությունների՝ այժմ կուսակցությունում շատ ակտիվ ՔՊ վարչության անդամների թեկ­նածուների ներկուսակցական քարոզարշավին են պատրաստվում: 

Մասնավորապես, որոշվել է՝ ինքնաառաջադրված 65 թեկնածուները պետք է այբբենական կարգով ներկայանան պատվիրակներին՝ ներկայացնելով կուսակցության հետագա գործունեության մասին պատկերացումները, պատասխանեն հարցերին: 

Որոշվել է հիմնականում քարոզարշավը, հանդիպումները կազմակերպել երեկոյան ժամերին, քանի որ ինքնաառաջադրվածներից շատերը կա´մ օրենսդիրի ներկայացուցիչներ են, կա´մ էլ գործադիրի անդամներ: Այդ քարո­զարշավին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ևս ՔՊ վարչության անդամի թեկնածու­թյան համար ինքնաառաջադրվածներից է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել