Հեղափոխությունը սկսվում է փողոցներում ու հրապարակներում և ավարտվում է սյունազարդ դահլիճում։ Հետո հեղափոխությունը շարունակվում է դատարաններում, ու վերջում դատվում են հեղափոխականները։ Սա հեղափոխական գործընթացների ստանդարտ շղթան է։ Այդպես է եղել 1789-ին, 1917-ին, 2003-ին, 2004-ին և այլն։

2018-ի հեղափոխությունը նախաձեռնողները չկարողացան խուսափել այդ շղթայից։ Դա նշանակում է, որ գործելու է բումերանգի էֆեկտը։

Հանրային էներգետիկան մեզանում կարելի էր պետականաշինության ոլորտ տեղափոխել, մինչդեռ ընտրվեց ամենասխալ ու ամենապարզունակ ճանապարհը։ Ափսոս։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել