«Գահերի խաղը» ֆիլմաշարի ութերորդ սեզոնի չորրորդ սերիայում սուրճի բաժակի երևան գալում մեղավոր է Էմիլյա Քլարկը, որ հայտնի է Դեյեներիս Թարգարիենի դերով։ Այդ մասին հայտարարել է դերասանուհի Սոֆի Թյորները հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի հետ զրուցում։ Հարցազրույցի տեսագրությունը հրապարակվել է The Tonight Show Starring Jimmy Fallon YouTube ալիքում։

Հաղորդավարը Սանսա Սթարկի դերակատարին ցուցադրել է մի լուսանկար, որում նա իր գործընկերուհու՝ Բելա Ռեմսի հետ է։ Լուսանկարում Թյորները թղթե բաժակ է բռնել, որը շատ նման է նրան, ինչ նկատել է կադրում հանդիսատեսը։ Ֆելոնը ենթադրել է, որ հենց նա է դարձել կինոկիքսի մեղավորը, սակայն դերասանուհին հերքել է դա։

Նա ցույց է տվել Ռեմսին և հիշեցրել, որ նրա կերպարը մահացել է երկրորդ սերիայում, մինչդեռ սուրճի բաժակը երևան է եկել երրորդ սերիայում։ «Իսկ ինչո՞ւ եմ ես բռնել այս սուրճի բաժակը։ Դա ուրիշ դրվագում է, և մենք բոլորս միանման բաժակներ ունենք ջրի, թեյի և այլ բաների համար»,- ասել է նա։

«Էմիլյա Քլարկը․ հենց նա է հանցագործը»,- ասել է Թյորները և նշել, որ դրվագում ըմպելիքը դրված է հենց իր գործընկերուհու առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել