Tert.am-ը գրում է.

Այն, որ այլևս մենաշնորհներ չկան Հայաստանում, և բոլորի համար շուկան բաց է, նման քաղաքական հայտարարություն լսել եմ տարբեր ժամանակահատվածում, բայց միայն  հայտարարելը բավարար չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ենթադրելի էր, որ եթե շուկայում այլևս մենաշնորհներ չկան, կարելի էր որոշ ապրանքատեսակների գնանկում սպասել:

Ըստ նրա՝ երբ խոշոր ընկերությունը ձեռք է բերում մեծաքանակ ապրանք և ներկրում ՀՀ, անկախ նրանից, թե գերիշխող դիրք չունի, գերշահույթ  չունի, ինքը միշտ էլ ավելի էժան է առնում:

«Որովհետև շատ է առնում, ավելի էժանով է առնում, միշտ էլ երբ ապրանքը շատ է, ավելի  հեշտ է բերելու, և դրանից բացի նաև իրացման ցանց ունի և ավելի շատ է իրացնելու, քան փոքր բիզնեսը, այսինքն` ինքը այսպես թե այնպես լավ դիրքում է: Այսինքն` միայն թույլատրելը՝ ով ինչ ուզի, բերի, բավական չէ, այլ գործիքներ էլ պետք է կիրառի»,-ասաց Պիպոյանը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի այն դիտարկումը, թե 2019-ին հնարավոր է գնաճ լինի, որը չի գերազանցի 4%-ը, Պիպոյանը նորմալ է համարում: «Սպառողական զամբյուղի 4 տոկոս տարեկան գնաճը նորմալ, թույլատրելի վերին շեմն է,  դրանից ավելին արդեն ավելի է, և պետությունը պետք է քայլեր ձեռնարկի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել