Pastinfo.am-ը գրում է.

Ստավրոպոլի երկրամասում հարբած տղամարդը հրազենով կրակ է բացել իր ծանոթների վրա, ինչի հետևանքով վիրավորվել  է յոթ մարդ: Այս մասին հաղորդել են ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում:

Մայիսի 10-ի երեկոյան, Պրեդգորնիի շրջանի 32-ամյա բնակիչը իր ծանոթների շրջապատում ոգելից խմիչք էր խմում: Իր ընկերներից մեկի հետ վիճաբանության արդյունքում տղամարդը վերցրել է հրացանը և տաս անգամ կրակել ընկերների վրա:

Միջադեպի արդյունքում յոթ մարդ տուժել է, այդ թվում երկու երեխա: Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են հիվանդանոցներ, որտեղ նրանց ցուցաբերել են անհրաժեշտ բժշկական օգնություն: Այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Ինչ վերաբերում է կասկածյալին, նրան ձերբակալել են: Տեղական բնակչի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նախաքննչական միջոցառումները շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել