Tert.am-ը գրում է.

Մենք իրավական հարթության մեջ մեղադրական կողմի հետ պայքարելու որևէ բան չունենք, այն գործը, որ քննվել է, արվել է այնպես, ինչպես պրոֆեսիոնալները կարող էին քննել՝ հաշվի առնելով գոյություն չունեցած հիմնավորումները: Դատավարությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:   

«Բայց հարցը դա չի, մենք ավելի լուրջ խնդրի առաջ ենք կանգնած, օրեցօր մեր պաշտպանյալի առողջական վիճակն ավելի է վատթարանում: Այսօրվա դատավարության մասնակցելն իր ցանկությունն է, աննախադեպ բարձր շաքարային գլյուկոզայի պարունակություն է արյան մեջ, և նույնիսկ բժիշկն ընդդիմանում էր, բոլորս էլ հասկանում ենք, որ վտանգավոր էր: Բայց երբ տեսնում եք մի մարդու, ով հագուստի տակ վերքեր է թաքցրել, ու հարցնում եք՝ ո՞նց եք, պետք է նաև հասկանալ, որ դա նաև հարևան պետությունում են դիտու,մ և որևիցե մեկին, թշնամու ուրախացնելու ցանկություն չունենք, բնականաբար Մանվել Գրիգորյանի պատասխանը, որքան էլ լրագրողները սադրիչ հարց տան, լինելու է՝ «լավ եմ», բայց իրականությունը, ցավոք, այդքան էլ այդպես չի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել