Երբ խոսքը գնում է զգացմունքների մասին, թվում է, թե գիտության տեսակետից այն անհնար է բացատրել։ Այնուամենայնիվ, գիտնականները տասնյակ ուսումնասիրություններ են կատարել այս թեմայով և մի շարք հետաքրքիր բաներ են պարզել։ Օրինակ՝ հարաբերություններում ի՞նչն է կարևոր՝ գեղեցիկ դե՞մքը, թե՞ մարմինը, ո՞ր իրավիճակներում են մարդիկ ամենից արագ սիրահարվում, և ինչպե՞ս են տղամարդիկ արտահայտում իրենց սերը։ Այս հարցերի պատասխանները դուք կգտնեք այստեղ։

  • Սեր առաջին հայացքից գոյություն ունի, սակայն հաճախ այն լինում է անպատասխան։ Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ զգացմունքներն առաջանում են այն մարդկանց մոտ, ում զուգընկերներն ավելի գրավիչ են լինում, սակայն, ցավոք սրտի, այսպիսի սիրահարվածություններից և ոչ մեկը փոխադարձ չի լինում։
  • Կոնեկտիկուտի համալսարանում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդը, ով ֆինանսապես կախված է իր երկրորդ կեսից, մեծ հավանականությամբ, կդավաճանի նրան։ Այս պնդումը ճշմարտացի է հատկապես, եթե տան աշխատողը կինն է։
  • Մարդիկ հաճախ սիրահարվում են էքստրեմալ պայմաններում կամ երբ փնտրում են արկածներ։ Հաճախ այսպիսի իրավիճակներն անվանում են «Ռոմեոյի և Ջուլիետայի էֆեկտ», երբ դժվարությունները միայն մեծացնում են մարդու գրավչությունը։
  • Հետազոտությունները ցույց են տվել, որ բաժանումից հետո ամենից շատ տառապում են տղամարդիկ։ Նրանք 3 անգամ ավելի շատ են ենթարկվում դեպրեսիայի, քան կանայք, սակայն հետագայում այն չի ազդում նրանց հոգեբանության վրա։ Իսկ ահա աղջիկները մոտ 2 անգամ ավելի երկար են տառապում, և երբեն այդ մտածմունքները վերաճում են հոգեկան խնդիրների։
  • Չնայած տղամարդիկ համարվում են պրագմատիկ, իսկ կանայք՝ թեթևամիտ և ռոմանտիկ, այնուամենայնիվ, տղամարդաիկ ավելի արագ են սիրահարվում և սեր խոստովանում։
  • Տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են զգում սերը․ աղջիկների համար կարևոր է խոսել և նայել իրենց զուգընկերոջը, իսկ տղամարդկանց համար գլխավորը էմոցիոնալ մտերմությունն է և որևէ ընդհանուր բանով զբաղվելը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ որքան շատ է տղամարդը սիրում իր կնոջը, այնքան ավելի հաճախ է նա ստեղծում այնպիսի միջավայր, որտեղ նրանք կկարողանան որևէ ընդհանուր բան անել։
  • Սերը համ ունի, և այն շատ նման է շոկոլադի համի։ Հետազոտությունների համաձայն՝ եթե դուք մինչև ականջների ծայրը սիրահարված եք, ապա դա հավասարազոր է քաղցրավենիքից կախվածության։ Քաղցրի օգնությամբ հնարավոր է նաև ուժգնացնել ռոմանտիկ զգացմունքները։
  • Գիտնականները պնդում են, որ երջանիկ մարդկանց գրավչությանը դժվար է դիմանալ, և նրանց տրամադրվածությունը վարակիչ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել