Tert.am-ը գրում է.

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝  իրական խաղաղություն ապահովելու տեսանկյունից արտգործնախարարության և վարչապետի հայտարարությունները դժվար թե արժեք ունենան:

Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադարձ կատարելով մասնավորապես հրադադարի 25-ամյակի առթիվ արված ԱԳՆ-ի հայտարարությանը:

«Դրանք արդեն օրակարգից կտրված հայտարարություններ են: Մենք տեսնում ենք, որ հայկական կողմը ցանկանում է դրանց մասին խոսել, բայց մեծ հաշվով, համատեղ փաստաթղթերում և ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում Վիեննան և Սանկտ Պետերբուրգն արդեն դուրս են եկել օրակարգից, և արդեն պայմանավորվածությունները վերականգնելու և կորցրածը վերադարձնելու խղճուկ փորձ է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ: Հայտարարությունում խոսվում էր Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին, ինչի մասին չի հիշատակվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մի շարք հայտարարություններում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել