Tert.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ մեղադրող կողմը ներկայացրել է վկաների 800 հոգուց բաղկացած ցուցակ, մենք այս պահի դրությամբ ներկայացրել ենք 10 հոգանոց ցուցակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: 

«Մեր ցուցակում կան ՍԴ դատավորներ, Սամվել Մայրապետյանը, Միքայել Հարությունյանը: Ընդհանուր պարզ է, որ այդ 800 վկան կարող են հարցաքննվել մի 4 տարում»,- նշեց Ալումյանը: 

Հարցին՝ ՍԴ դատավորներն ի՞նչ առնչություն ունեն Քոչարյանի մեղադրանքին, Ալումյանը պատասխանեց՝ «Պարոն Քոչարյանի մեղադրանքի մեջ, ի թիվս այլի, կա այնպիսի դրույթ, որ այդ ժամանակ ճնշում է եղել ՍԴ դատավորների նկատմամբ, ընդ որում՝ առանց մասնավորեցնելու՝ որ դատավորների վրա է ճնշում եղել և ինչպես է արտահայտվել այդ ճնշումը: ՍԴ բոլոր դատավորներից անհասկանալի սկզբունքով ընտրվել է 2 դատավոր և նախաքննության ընթացքում հենց նրանց են հարցաքննել: Երկուսն էլ, ի դեպ, ժխտել են իրենց նկատմամբ ճնշումը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել