Tert.am-ը գրում է.

Սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանը մայիսի 8-ին զանգահարել է Շիրակի մարզի Մարալիկի տարածքային բաժնի պետին, բայց ոչ հորդորով, որ գործող համայնքապետ Արտակ Գևորգյանի դեմ բողոքի ակցիաները դադարեցնեն, այլ ընդամենը բացեն սոցիալական ծառայության տարածքային բաժնի մուտքը:

ՍԱԾ Կազմակերպությունների և քաղաքացիների հետ համագործակցության բաժնի պետ Նոնա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց խնդիրը: Ըստ նրա՝ Մարալիկի սոցիալական ծառայության տարածքային բաժինը տեղակայված է համայնքապետարանի շենքում, և բողոքի մասնակիցները, փակելով համայնքապետարանի մուտքը, խոչընդոտում են ելումուտը նաև Սոցծառայության տարածքային բաժին:   

Ըստ նրա՝ բողոքի ակցիաները սկսել են դեռևս 2018թ.-ի տարեվերջին, և  կրկին նման նախադեպեր եղել են, որ համայնքային ծառայության վարչական շենքի մուտքը փակվել է, որտեղ տեղակայված է Սոցապ ծառայության Մարալիկի տարածքային բաժինը: «Դրա արդյունքում այն շահառուները, որոնք դիմում ներկայացնելու անհրաժեշտություն ունեն, ֆիզիկապես չեն կարողացել մուտք գործել շենք: Մենք երկու նախադեպ ունենք, տարածել ենք մամուլի հաղորդագրություն, շահառուներին հորդորել ենք, որ եթե հնարավոր է, եթե  չեն դժվարանում, այլ տարածքային բաժին դիմում ներկայացնեն, թեպետ բոլորս էլ հասկանում ենք Մարալիկից այլ տարածք, թեկուզ Գյումրի հասնելն արդեն դժվարություն է առաջացնում»,-ասաց նա:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել