Yerkir.am-ը գրում է.

Քաղաքական ինովացիաների և տեխնոլոգիաների ադրբեջանական կենտրոնի տնօրեն Մուբարիզ Ահմեդօղլուն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որում բրիտանացի ֆուտբոլային երկպագուներին զգուշացնում էին Բաքվում անվտանգության սպառնալիքների մասին. հայտնում է Русарминфо-ն:

Ըստ նրա` Լոնդոնի հայտարարությունը կարող է կապված լինել Մեծ Բրիտանիայում ՀՀ նախագահի գործունեության հետ, որը Լոնդոնում ՀՀ նախկին դեսպանն է եղել:

Ահմեդօղլուն նշում է, որ Արմեն Սարգսյանն անձնական կապեր ունի Մեծ Բրիտանիայում որոշ անձանց հետ: «Երևում է` ինչ-որ մեկը Բրիտանիայում ցանկացել է շողոքորթել նրան, կամ Արմեն Սարգսյանը խնդրել է, որ Բրիտանիայի ԱԳՆ-ն միջամտի… Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ դա Արմեն Սարգսյանի ձեռքի գործն է»,- ասել է նա Sputnik.Азербайджан-ին:

Ահմեդօղլուն  նաև հավելել է, որ ո´չ Հենրիխ Մխիթարյանին, ո´չ բրիտանացի երկրպագուներին Բաքվում ոչինչ չի սպառնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել