Yerkir.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանը հայտարարել է, որ անընդունելի է համարում ԱՄՆ դիրքորոշումը Իրանի հանդեպ` ճնշումներն ավելացնելու հետ կապված: 

«Իհարկե, Իրանի հայտարարությունները մտահոգում են, բայց ԱՄՆ դիրքորոշումը՝ ուժեղացնել ճնշումը, եւ պատժամիջոցները մեզ հարմար չեն:Վերջնագրի այդ ձեւը անթույլատրելի է»-ասել է նա:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մայիսի 8-ին հայտարարել էր, որ Թեհրանը որոշել է դադարեցնել ԳՀՀՊ գծով երկու կետերի կատարումը Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ԳՀՀՊ-ից Վաշինգտոնի միակողմանի դուրս գալու մասին։ Նոյեմբերին վերականգնվեցին հակաիրանական պատժամիջոցները։ ԳՀՀՊ-ն կնքվել է 2015-ին եւ սահմանափակել Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների հանման փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել