Այսօր՝ մայիսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում BMW մակնիշի 11 ՏՏ 484 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ոստիկանության Եղվարդի բաժնի ծառայողների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ՝ Նարեկ Ծուղունյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել բենզինի արտահոսքը, քանի որ բախման հետեւանքով վնասվել էր բենզաբակը, եւ բեզնին էր թափվում, որից հետո սահմանազատել են տարածքը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ վիրավորին Եղվարդի ոստիկանները հիվանդանոց կտեղափոխեին, տեղում նրան օգնություն են ցուցաբերել Եղվարդի հրշեջներն ու ոստիկանները:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաեւ, որ վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ նա ավտոմեքենայով մխիրճվել էր երկաթե արգելապանեշի մեջ ու այն դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել