Շվեդիայի դատախազությունը որոշել է վերսկսել սեռական ոտնձգությունների գործով հետաքննությունը WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ:

Ասանժն այժմ Մեծ Բրիտանիայում 50 շաբաթով ազատազրկման է դատապարտված գրավի դիմաց ազատման պայմանները խախտելու համար: Բանտից ազատվելուց հետո Շվեդիան Ասանժի ձերբակալման նոր հրաման կտա և կպահանջի նրա արտահանձնումը: Շվեդիայում Ջուլիան Ասանժին մեղադրել են 2010թ. Ստոկհոլմում համաժողովի ժամանակ բռնաբարություն կատարելու մեջ: Ինքը՝ Ասանժը, հայտարարել է, որ սեռական ակտը տեղի է ունեցել փոխհամաձայնությամբ: Ասանժին Շվեդիայում մեղադրում էին նաև ոտնձգության դրդելու համար, սակայն այդ մեղադրանքները հանվել են:

WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստիան Հրաֆնսոնը հայտարարել է, որ Ջուլիան Ասանժը պատրաստ է պատասխանել Շվեդիայի իշխանությունների բոլոր հարցերին, իսկ հետաքննության վերսկսումը կօգնի նրան «մաքրել իր անունը»:

Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն էր անցկացրել 7 տարի: Ապրիլին դեսպանատունը զրկել էր նրան ապաստանից, և Ասանժը ձերբակալվել էր:

Ի դեպ, Ասանժի արտահանձնումն է պահանջում նաև ԱՄՆ-ն, որտեղ նա մեղադրվում է գաղտնի տվյալներ հրապարակելու մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել