Մանհեթենի պիցերիաներից մեկի մատուցողը 424 հազար դոլարի չեկը վերադարձրել է հաճախորդուհուն, որը դուրս էր եկել առանց թեյավճար թողնելու, հաղորդում է New York Daily News պարբերականը:

Չեկը հաստատության սեղաններից մեկի վրա մոռացել էր Քարեն Վինոկուրը, որն այդ գումարով ցանկանում էր բնակարան գնել: Նկատելով կորուստը՝ նա դիմել է բանկ՝ չեկն անվավեր ճանաչելու համար, սակայն պարզվել է, որ դա հնարավոր է անել միայն երեք ամիս անց, եթե մինչև այդ ոչ ոք չկանխիկացնի գումարը:

Չեկը հայտնաբերել է Արմանդո Մարքայ անունով մատուցողը: «Ես բացեցի ծրարը և տեսա Citibank անվանումը», – պատմել է նա լրագրողներին,- վազեցի փողոց, բայց հաճախորդն արդեն գնացել էր»:

Ավելի ուշ Մարքայը, հասկանալով, որ խոսքը մոտ կես միլիոն դոլար գումարի մասին է, այն չի գցել մոռացված իրերի համար նախատեսված հատուկ տուփի մեջ, այլ տեղեկացրել է հաստատության ղեկավարությանը:

Պիցերիայի սեփականատեր Ֆրենկ Բրիյեն փորձել է չեկի տիրոջը գտնել New York Daily News-ի օգնությամբ: «Մենք համոզված էինք, որ չեկի տերը միլիարդատեր կամ նման մի բան է»,- նշել է Բրիյեն:

Պարբերականի լրագրողներին հաջողվել է գտնել Վինոկուրին: Հասնելով պիցերիա՝ նա առաջին հերթին ներողություն է խնդրել Մարքայից՝ թեյավճար չթողնելու համար և նրան գումար է առաջարկել: Մատուցողը ընդունել է կնոջ ներողությունը, սակայն հրաժարվել է գումարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել