Ֆրեդերիկ Մեծը հիասքանչ, գեղեցիկ, նմանը չունեցող նժույգ է: Այն Միացյալ Նահանգների ամենագեղեցիկ ձիերից է:

Ֆրիզը ձիերի ցեղատեսակ է, որը ծագում է Նիդեռլանդներից: Նրանք դասվում են էկզոտիկ կենդանիների շարքին: Նրանց մասին առաջին հիշատակումը եղել է XIII-րդ դարում: Այս ձին եղել է Վիլհելմ I-ի սիրելի ցեղատեսակը:

Այս ձիերի ցեղատեսակը արդեն 2 անգամ վերացման շեմին է եղել, սակայն նրանց փրկել են նիդեռլանդացի ձիաբույծները:

Նրանց պահանջը շատ մեծ է: Նրանք չափազանց սև ու գեղեցիկ են: 

Ֆրեդերիկ Մեծը նույնիսկ Facebook-ում 76 000 հետևորդ ունի:

Ձիու սեփականատիրոջ խոսքերով՝ Ֆրեդերիկը շատ լավ հասկանում է, թե որքան գեղեցիկ է ինքը:

Ամենից շատ նա սիրում է լինել ուշադրության կենտրոնում.

«Նա շունչ է առնում, երբ սկսում են նկարել, կամ էլ ուշադրության կենտրոնում է հայտնվում: Գիտեք, նրա պահվածքը նման է հայտնի մարդկանց պահվածքին: Նրանք տանը այլ կերպ են, իսկ հասարակության մեջ՝ այլ»,- նշում է Նազարիոն:

Սրա հետ միաժամանակ նա շատ բարի է, իսկ երեխաներին շատ լավ է վերաբերվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել