Politik.am-ը գրում է.

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է պետության հաշվին իր շրջագայությունները աշխարհի տարբեր երկրներում։ Այս անգամ նա ուղեկցելու է Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն,  Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն աշխատանքային այցով մեկնող վարչապետ ամուսնուն։ 

Պետության ղեկավարի աշխատանքային այցերի ժամանակ, սովորաբար, նրա կինը չի ուղեկցում նրան, բայց  տիկին Հակոբյանը հանրությանը տեղեկացրել է, որ կարոտում է ամուսնուն ու ճամփորդությունների ժամանակ ինքնաթիռում անցկացվող ժամանակը այն քիչ ժամանակն է, որի ժամանակ նա հասցնում է շփվել ամուսնու հետ։ 

Ի դեպ, այս անգամ կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում է նաև Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։ Աննա Հակոբյանի վարասավիր Սոֆյա Նավասարդյանը ևս նրան կուղեկցի այս այցերի ընթացքում։ 

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Սոֆյա Նավասարդյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի օգնական, իսկ երբ այդ նշանակումը աղմուկ բարձրացրեց, նրա նշանակման հրամանը հեռացվեց կառավարության կայքից և մի քանի շաբաթ անց վարչապետի արտասահմանյան այցերից մեկի որոշումից պարզ դարձավ, որ նա նշանակվել է արարողակարգի բաժնի խորհրդական։ Աննա Հակոբյանը, խոսելով Սոֆյա Նավասարդյանի մասին, հյատարարել էր, որ նա իրականում վարչապետի վարսավիրն է։ Չնայած Աննա Հակոբյանի հայտարարություններին՝ Սոֆյա Հովսեփյանը երբեք ընդգրկված չի լինում կառավարության պատվիրակությունների կազմում, եթե վարչապետի հետ արտասահման չի մեկնում Աննա Հակոբյանը։  Այսինքն՝ իրականության մեջ նա հենց Աննա Հակոբյանին սպասարկելու համար է մեկնում այլ երկրներ և հենց նրա վարասավիրն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել